Ռ. Քոչարյանը զգուշավոր լավատեսությամբ է վերբերվում Ի. Ալիեւի հետ կայանալիք հանդիպմանը 8 փետրվարի 2006 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնական այցով գտնվելով Շվեդիայում, այսօր հայտարարել է, որ «Ադրբեջանի պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններից հետո ես պակաս լավատեսորեն եմ տրամադրված Ադրբեջանի նախագահի հետ Փարիզում փետրվարի 10-ին կայանալիք հանդիպման նկատմամբ»:«Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը հասնելու համար կողմերը պետք է ցուցաբերեն քաղաքական կամք եւ դիմեն որոշակի քաղաքական ռիսկերի: Վերջին 2-3 օրերի ընթացքում Բաքվից հնչող հայտարարություններն ինձ մոտ տպավորություն են ստեղծում, որ Ադրբեջանում այդ քաղաքական կամքը չկա, կամ էլ բավականաչափ չէ», - հայտարարել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով,«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի վերջին հայտարարությունները զարմացրել են հայկական կողմին»: Այդ ամենի հետ մեկ տեղ, Ռոբերտ Քոչարյանը ավելացրել է, որ «շատ եւ շատ զգուշավոր լավատեսության համար հիմքեր դեռ կան»: Ռոբերտ Քոչարյանը նչել է նաեւ, որ Փարիզում կհանդիպի ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, այլեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, հայտնում է Մեդիամաքս:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |