Ոստիկանությունում քննվող քրեական գործի շրջանակներում Գորիսում զենք-զինամթերք է առգրավվել20 հունիսի 2013 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Նախօերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանությունում քննվող քրեական գործի շրջանակներում, խուզարկություն է կատարվել Գորիսի բնակիչ, 1968 թ. ծնված Կամո Ղ.-ի տանը, կից շինություններում և «Լաստի սար» կոչվող տարածքի հետնամասում գտնվող, նրան պատկանող անասնագոմում: Անասնագոմին կից կայանած, Կամո Ղ.-ին պատկանող չշահագործվող «ԵրԱԶ» ավտոմեքենայի թափքում գտնվող անկողնու տակդիրի տակից հայտնաբերվել և առգրավվել է 7.62 մմ տրամաչափի 56 փամփուշտ: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Նույն օրը, նույն դատարանի որոշմամբ և նույն քրեական գործի շրջանակներում՝ խուզարկություն է կատարվել նաև Քարահունջ գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Ռադիկ Մ.-ի տանը կից շինություններում և Գորիս-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող, Քարահունջ համայնքին պատկանող, վերջինիս կողմից օգտագործվող անասնագոմում: Խուզարկությամբ տան ննջասենյակի մահճակալից հայտնաբերել և առգրավվել է «Իժ 18 ԵՄ», «ԻԺ 18 Մ» և «ՏՕԶ 8Մ» որսորդական ակոսափող 3 հրացան, իսկ տան ձեղնահարկի փայտե հենասյան մոտից՝ «Ամոնալ» պայթուցիկին նմանվող նյութ և 5,5 մ երկարությամբ բիկֆուրդյան քուղ: Կամո Ղ.-ն և Ռադիկ Մ.-ն հրավիրվել են ոստիկանության Գորիսի բաժին: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |