Ադրբեջանի ԶՈւ տարեդարձին նվիրված զորահանդեսը կարող է տապալվել20 հունիսի 2013 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսը, նվիրված Ադրբեջանի զինված ուժերի 95-ամյակին, ձախողման սպառնալիքի տակ է հայտնվել, գրում է Voskanapat.info-ն: Ըստ հաղորդագրության, անցյալ տալի Ազադլիգ հրապարակի ստորին մասում շահագործման հանձնվեց ստորգետնյա կայանատեղին: Ընթացիկ գարնան սկզբից, այդ տարածքում նկատվում են նստվածքներ ու ճագեր, ինչը վկայում է կոպիտ ինժեներական խախտումների մասին: Վերջին օրերի անձրևները նպաստեցին այդ երևույթների խորացմանը, ճագերի լայնացմանը, որոնց միջոցով ջուրը ներթափանցում է գրունտային շերտ կայանատեղիի տանիքի ու հրապարակի մակերեսի միջև: Այժմ, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ազադլիգ հրապարակում անց են կացվում ճագերի ծածկման շտապ աշխատանքներ՝ ասֆալտի նոր շերտի միջոցով: Մասնագետները, սակայն, պնդում են, որ նման «քողարկիչ» աշխատանքը կարող է միայն մակերեսային փակել ճագերը, սակայն չի վերացնի դրանց պատճառները: Մասնագետները գտնում են, որ ծանր ռազմատեխնիկայի անցումը հրապարակով կարող է անդառնալի վնասվածքներ հասցնել հրապարակին և նրա տակի ավտոկայանատեղիին: Պարզ ասած, հրապարակը կարող է փլուզվել, իսկ ռազմատեխնիկան գետնի տակն անցնել: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |