Ռոբերտ Քոչարյան. Քաղաքցիության մասին նոր օրենքը պատրաստ կլինի 2006թ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնական այցով գտնվելով Շվեդիայում, հայտարարել է, որ Հայաստանում ստեղծվել է հատուկ խումբ, որն աշխատում է քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրման ուղղությամբ:Ռոբերտ Քոչարյանն այսօր Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հիշեցրել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում այլեւս գոյություն չունի երկքաղաքացիության արգելք : Հայաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ քաղաքացիության մասին բարեփոխված օրենքը պատրաստ կլինի ընթացիկ տարվա աշնանը:«Իմ մոտեցումը չի փոխվել. ես համոզված եմ, որ Սփյուռքի հետ Հայաստանը հանդիսանում է շատ ավելի հզոր ուժ, քան առանց Սփյուռքի», - ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը նշել է, որ Հայոց Եղեռնի միջազգային ճանաչման գործում ջանքերի կենտրոնացումը դարձել է դրա լավագույն ապացույցը, հայտնում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---