Կոնֆեդերացիայի գավաթ. Բրազիլիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները

Կոնֆեդերացիայի գավաթ. Բրազիլիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները

PanARMENIAN.Net - Մի շարք բրազիլական քաղաքների բնակիչները հունիսի լույս 20-ի գիշերը շարունակել են բողոքի զանգվածային ակցիաները երկրում կյանքի պայմանների վատթարացման ու կոռուպցիայի դեմ, հայտնում է Globo-ն: Ակտիվիստները փակել են ճանապարհները Սան Պաուլու և Բրազիլիա քաղաքներում: Ռիո դը Ժանեյրոյում ագրեսիվ տրամադրված մարդիկ բախումներ են ունեցել ոստիկանության հետ:

Բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ քաղաքների վրա: Մոտ 30 հազար մարդ է ցույցի դուրս եկել Ֆորտալեզե քաղաքում, որտեղ Կոնֆեդերացիայի գավաթի շրջանակում անցնում էր Մեքսիկայի ու Բրազիլիայի թիմերի ֆուտբոլային հանդիպումը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է օգտագորխել:

Բրազիլացիները դժգոհ են կառավարության մեծ ծախսերից ԱԱ-2014 նախապատրաստման ու անցկացման համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---