Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ձգտում են առավելագույն ինտեգրման 8 փետրվարի 2006 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ձգտում են առավելագույն հնարավոր ինտեգրման: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Սթոքհոլմում Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ ինքն ասել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները կարելի է անվանել «ոչ սիմետրիկ համադաշնություն»:Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին` Ռ. Քոչարյանն ասել է, որ Երեւանը եւ Ստեփանակերտը չեն վարում Լեռնային Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտի» կազմող տարածքների բնակեցման քաղաքականություն: Ըստ նախագահի` նման քաղաքականությունը «քաղաքական բարդություններ» կստեղծեր Հայաստանի համար: Հայաստանի նախագահը ընդգծել է, որ այդ տարածքների բնակեցման պետական քաղաքականության բացակայության փաստը հաստատել է նաեւ շուրջ մեկ տարի առաջ տարածաշրջան այցելածԵԱՀԿ հատուկ առաքելությունը, հայտնում է Մեդիամաքսը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |