ՃՈ-ն պարզաբանում է արագության գերազանցման տուգանքի չափի փոփոխության հետ կապված աղմուկը20 հունիսի 2013 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել օրենքի մի նախագիծ, որը փոփոխություններ է ենթադրում ավտոտրանսպորտային երթևեկության ժամանակ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագության գերազանցման նվազագույն շեմում։ Եթե մինչ այժմ սահմանված արագությունը թույլ էր տրվում գերազանցել մինչև 10 կմ/ժամով, ապա եթե նախագիծն ընդունվի, սահմանված արագության գերազանցումը անգամ 1 կմ/ժ-ով, առաջացնելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։ Հաշվի առնելով փոփոխության հետ կապված հանրային հետաքրքրությունը՝ Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որտեղ ասված է. «Կատարված փոփոխությունը, ըստ էության, բովանդակային իմաստով իրավախախտման դիսպոզիցիայի և սանկցիայի փոփոխություն չի ենթադրում, այսինքն վարչական տույժի տեսակի կամ սանկցիայի չափի որևէ խստացում չի իրականացվում, փոփոխության նպատակը արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումն օրենքով ամրագրելն է: Մասնավորապես, նշված հոդվածի գործող խմբագրության 1-ին մասից հանվում է արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար պատասխանատվություն չնախատեսող դրույթը, համապատասխանաբար 10-ով նվազեցվում են հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված՝ արագության գերազանցման չափերը, և հոդվածում ավելացվող 5-րդ մասով այդ նույն դրույթը՝ 10 կմ/ժ-ը կիրառելի է դարձվում հոդվածի բոլոր մասերի նկատմամբ՝ օրենքով ամրագրելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումը: Օրինակ, եթե 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ ճանապարհին վարորդը երթևեկում է 75 կմ/ժ արագությամբ, նախկին խմբագրության դեպքում այդ իրավախախտումը որակվում էր հոդվածի 1-ին մասով (11-20 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվում էր տուգանք 10.000 դրամի չափով: Նոր խմբագրության պարագայում նույն արարքը կրկին որակվելու է հոդվածի 1-ին մասով (1-10 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվելու է տուգանք 10.000 դրամի չափով, քանի որ հոդվածի 5-րդ մասի համաձայն, վարչական տույժ նշանակող մարմինը որոշում կայացնելիս արագաչափ սարքի արձանագրած չափից պարտավոր է հանել 10 կմ/ժ (75կմ/ժ – 10կմ/ժ = 65 կմ/ժ, այսինքն գերազանցում 1-10կմ/ժ-ով): Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |