ԵՊՀ ընդունող հանձնաժողով․ Դիմորդների թիվը նվազել է![]() 20 հունիսի 2013 - 13:46 AMT PanARMENIAN.Net - 2013-ին դիմորդների թիվը նկատելիորեն նվազել է․ պետական բուհեր դիմում-հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվել է անցած տարվա 16 870-ի փոխարեն այս տարի 12 740 դիմորդով։ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ սպասվածից ավելի քիչ է բնագիտական մասնագիտություններից ընդունելության քննությունն հանձնողների թիվը, և համապատասխան ֆակուլտետներում թափուր տեղեր կլինեն։ Դիմորդների թվաքանակի նվազման պատճառների մասին Վաչագան Գալստյանն ասաց. «Ուզում եմ հավատացած լինել, որ դիմում են միայն նրանք, ովքեր ուզում են սովորել, վարձերի բարձրացումը չի ազդել դիմորդների թվի նվազման վրա, քանի որ մինչ այդ արդեն դիմորդները միասնական քննությունների համար հայտարարագրվել էին, միգուցե մի մասն ավագ դպրոց գնալու փոխարեն գնացել է միջին մասնագիտական կրթություն ստանալու»։ Իսկ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում դիմորդների թիվն առնվազն 10 տարի է` էականորեն չի փոփոխվում։ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոնստանտին Մանուկյանի տվյալներով․«Նախորդ տարի 1 125 դիմորդ ունեինք երկու փուլի արդյունքում, այս տարի դեռ երկրորդ փուլ չի եղել, բայց նախնական տվյալներով 50-90 դիմորդի պակաս կունենանք»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |