Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ավիաբազայի փակմանը![]() 20 հունիսի 2013 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 20-ին քվեարկել է հանրապետության տարածքում ԱՄՆ ավիաբազայի տեղակայման մասին համաձայնագրի լուծարման օգտին, հայտնում է K-News-ը: Համապատասխան օրինագիծն ընդունվել է միանգամից երեք ընթերցմամբ: Նրա օգտին է քվեարկել 91 մարդ, 5-ը դեմ է եղել: Ըստ օրինագծի, ամերիկայն ավիաբազայի մասին պայմանագիրը դենոնսացիայի կենթարկվի 2014թ. հուլիսի 11-ից: Որոշումն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուն պես: 2014 թվականին սպառվում է ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի գործողության ժամկետը: Տեսականորեն այն կարող էր երկարացվել, սակայն Ղրղզստանի ներկայիս ղեկավարությունը բազմիցս հայտարարել էր, որ մտադիր չէ իր տարածքում թողնել այդ օբյեկտը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |