Երևանի տարբեր հատվածներում վաղը համերգներ կլինեն՝ նվիրված Էդիթ Պիաֆի երգարվեստին![]() 20 հունիսի 2013 - 14:52 AMT PanARMENIAN.Net - 1982 թվականից Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը` միջոցառում, որը համախմբում է սիրողական թե պրոֆեսիոնալ երաժիշտների` միասին նշելու կենդանի երաժշտության տոնը: 2007 թվականից այն նշվում է նաև Հայաստանում: Միջոցառումները համակարգում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: 2010 թվականից Երաժշտության տոնի պաշտոնական գործընկերն է Orange-ը: Այս տարի Երաժշտության տոնը նվիրված է Էդիթ Պիաֆի երգարվեստին, վերջինիս մահվան 50-րդ տարելիցի առթիվ: Ի տարբերություն նախորդ տարիներին՝ այս տարի ի հավելումն մայրաքաղաքի տարբեր վայրերում կազմակերպվող համերգներին, Ֆրանսիայի դեսպանության տարածքում տեղի կունենա սկսնակ և սիրողական կատարողների կենդանի համերգ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |