Ն.Զոհրաբյան. Ինչի՞ դիմաց ենք մենք «ՀայՌուսգազարդ»-ում մեր 20% բաժնեմասը դարձրել բանակցությունների առարկա![]() 20 հունիսի 2013 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալու հարցի շուրջ ԱԺ-ում խորհրդակացություն անցկացնել: Առաջարկն այսօր խորհրդարանում հնչեցրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, որ ֆորմատը կարող է ԱԺ-ն որոշել և ընդգծեց մինչ հարցի շուրջ բանակցությունների ավարտը քննարկում կազմակերպելու անհրաժեշտության մասին: «Քանի որ երեկ էնորեգտիկայի նախարարը հաստատեց ինչ վաղուց տեղադրված է «Գազպրոմ»ի կայքում, որ գնում են բանացություններ «Գազպորմ»-ի հետ, իսկ երբ հարց հնչեց ինչի՞ համար, նախարարը պատասխանեց՝ ապահովության։ Ես կարծում եմ, որ խորհրդարանն առնվազն պատարվոր է իմանալ այդ ապահովության գինը: Ինչի՞ դիմաց ենք մենք Կառավարության 20% բաժենմասը դարձրել բանակցությունների առարկա»,-ասաց նա: Հովիկ Աբրահմյանը արձագանքեց, որ խորհրդարանը տեղեկանում է ճիշտ ժամանակին, իսկ այս հարցին ԱԺ-ն դեռ կանդրադառնա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |