ԶԼՄ–ների հեղինակային իրավունքներն օրենսդրորեն կամրագրվեն![]() 20 հունիսի 2013 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացումները, որոնց համաձայն` թերթերից, հանդեսներից կամ ինտերնետային պարբերականներից վերցված նյութերն օգտագործելիս անհրաժեշտ է մատնանշել տեղեկատվության աղբյուրը։ Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, օրինագծի համաձայն, թերթերից, հանդեսներից, ինտերնետային կայքերից մեջբերումների կրկնօրինակումը և դրանց տեղադրումը այլ ԶԼՄ–ներում թույլատրվում է միայն որոշակի չափերով`այնպես, որ հատվածը նյութի ամբողջական բովանդակությունը չփոխանցի։ Ըստ նրա` օրինագիծը նախատեսում է, որ թերթի և հանդեսի նյութերում պարտադիր պետք է տեղեկատվության աղբյուրի հղում լինի, իսկ ինտերնետային պարբերականների նյութերում պարտադիր պետք է առկա լինի ակտիվ հղումը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |