Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ աստիճանաբար ամրապնդվում է, համոզված են Բաքվում 8 փետրվարի 2006 - 19:19 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ աստիճանաբար ամրապնդվում է եւ դա կարող է դրական արդյունք տալ խաղաղ կարգավորման գործընթացում»,-փետրվարի 8-ին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սամեդ Սեիդովը Բաքվում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որի կազմակերպիչն էր Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումների կուսակցությունը: «Ղարաբաղյան խնդրի միջազգային ասպեկտները եւ Ղարաբաղը հակամարտության կարգավորումից հետո» խորագրով միջոցառմանը նա նշել է, որ միջազգային կառույցներին հակամարտության լուծման համար անհրաժեշտ է օգտագործել աշխարհում կիրառվող փորձը: Ըստ Ս.Սեիդովի, «Եվրոպայի Խորհրդի դիրքրոշումն ու գործունեությունը Ղարաբաղի գծով կարելի է համարել բավարար»: Ս.Սեիդովը նշել է, որ ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը եւ մյուս միջազգային կառույցները պետք է օգտագործեն Եվրոպայի փորձը ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման գործում: «Եվ Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողական է եւ համապատասխանում է աշխարհում գոյություն ուենցող կանոններին: Խնդրի լուծման համար Ադրբեջանը պետք է կիրառի միջազգային կանոնները նաեւ իր մոտ, քանի որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության արտացոլումն է»,-ընդգծել է Ս.Սեիդովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |