ԱԻՆ օդադեսանտային ջոկատը պարբերաբար կմարզվի ՊՆ մասնագետների հետ (վիդեո)

ԱԻՆ օդադեսանտային ջոկատը պարբերաբար կմարզվի ՊՆ մասնագետների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր վաղ առավոտյան անցկացրել են հերթական պարապմունքները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։

Օդադեսանտային փրկարարական ջոկատի 18 անդամներ ՊՆ գնդապետ Թևոս և կապիտան Քրիստինա Իլիկչյանների ղեկավարությամբ 2-օրյա տեսական դասընթացներից հետո իրականացրել են ուսումնական թռիչքներ։ Դասընթացի բոլոր մասնակիցներն արդեն թռիչքի փորձ ունեին, իսկ 8 նորեկներին, որոնք առաջին անգամ պարաշյուտով թռել էին մոտ մեկ ամիս առաջ, ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբիրելյանը հանձնեց այդ փաստը հաստատող հատուկ կրծքանշաններ։

ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների միջև պայմանավորվածության համաձայն` օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամները շարունակելու են պարբերաբար մարզվել ՊՆ մասնագետների հետ և ուսումնական թռիչքներ իրականացնել` մշտական պատրաստվածությունն ապահովելու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---