Մայրաքաղաքում երեք նոր հենապատ է կառուցվում![]() 20 հունիսի 2013 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում մեկնարկել են թվով 14 հենապատի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները: Նոր հենապատերից մեկը կառուցվում է Էրեբունիում, 2 -ը` Նոր Նորքում: 8 հենապատերի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ըստ անհրաժեշտության բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ նորերով են փոխարինվել բացակա քարերը, բարեկարգվել է արտաքին տեսքը: Միաժամանակ, որպես պարտադիր պայման, բոլոր հենապատերի անմիջական հարևանությամբ անցկացվել են ջրահեռացման համակարգեր, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը և հենապատերի հնարավոր քայքայումը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ընդհանուր աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |