2006 թվականի սեպտեմբերին տեղի կունենա «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովը 8 փետրվարի 2006 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է Համահայկական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համակարգման կազմկոմիտեի նիստ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Քննարկվել եւ հաստատվել է 2006 թվականին Երեւանում անցկացվելիք համահայկական միջոցառումների ծրագիրը: Ծրագիրը կազմվել է բոլոր նախարարություններից ու գերատեսչություններից ստացված առաջարկությունների հիման վրա: Ծրագրի համաձայն, տարեկան միջոցառումները կշարունակվեն հունիսին` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երկրորդ փառատոնի եւ պատգամավորական բարեկամության հայկական երկրորդ վեհաժողովի կազմակերպմամբ: Արդեն ավանդական դարձած համահայկական երիտասարդական չորրորդ համաժողովը, «Ոսկե Ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնը, ինչպես նաեւ համահայկական կրթական երկրորդ համաժողովը տեղի կունենան հուլիս ամսին: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կանցկացվեն օգոստոսին: Սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին հայտարարվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակ», որի շրջանակներում կիրականացվեն ոլորտին նվիրված բազամաթիվ միջոցառումներ: Սեպտեմբերին կկայանան նաեւ Համահայկական տնտեսական երկրորդ համաժողովն ու Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը: Կազմկոմիտեի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է հստակեցնել ծրագրով նախատեսված որոշ միջոցառումների ֆինանսական նախահաշիվները եւս եւ ներկայացնել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |