«Դիակոնիա» հիմնադրամը կշարունակի սոցիալական բնակարանաշինության ծրագիրը![]() 20 հունիսի 2013 - 18:54 AMT PanARMENIAN.Net - «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից մայրաքաղաքում իրականացվող «Հույսի ավան» ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանի հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական գործունեության ու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար և նշել, որ սոցիալական բնակարանաշինության այս ծրագիրն իսկապես սպասված էր. «2001թ.-ից ի վեր հիմնադրամի կողմից ծավալած մարդասիրական գործունեության արդյունքում բավականին արդյունավետ ծրագրեր են իրականացվել, որոնք իսկապես արժանի են գնահատանքի: Եվ իմ ու մայրաքաղաքի, հատկապես՝ «Հույսի ավանի» բնակիչների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ բարեգործական և անձնվեր աշխատանքի համար: Վստահ եմ, որ հիմնադրամի բարեգործական ծրագրերը կլինեն շարունակական» ,- նշել է Տարոն Մարգարյանը: Պարույր Ջանբազյանը նշել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավորություն կստեղծվի առաջիկա տարիների ընթացքում ավարտին հասցնել բարեգործական ծրագիրը և ավելացնել սոցիալապես անապահով ընտանիքների համար արդեն իսկ կառուցված բնակարանների թիվը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |