Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ. Մեծ է կարկուտի հավանականությունը

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ. Մեծ է կարկուտի հավանականությունը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան և կեսօրին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ, հնարավոր է սաստիկ քամի` պոռթկումներով, մինչև 22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:

Օրվա 2րդ կեսին ցիկլոնը կտեղաշարժվի դեպի հարավ, հանրապետության հարավային կեսում կդիտվի խիստ անբարենպաստ եղանակ, սպասվում են զգալի առատ անձրևներ, տեղատարափ, մեծ է կարկուտի հավանականությունը: Օդի ջերմաստիճաը ցերեկն ամենուրեք կնվազի 4-6 աստիճանով:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ արդեն շաբաթ օրը հանրապետության մեծ մասում կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Երևանում այսօր կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, ցերեկային ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 10-15մ/վրկ: Երեկոյան տեղումները կդադարեն: Գիշերը` +17+19, ցերեկը +22+24, երեկոյան +16+18:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---