ՀՀ ԱԳՆ. «Ռ.Քոչարյանը եւ Ի.Ալիեւը կքննարկեն երկու հիմնական հարց» 9 փետրվարի 2006 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, ուրբաթ օրը, փետրվարի 10-ին, Ելիսեյյան պալատում տեղի կունենան նրանց առանձնազրույցները Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, հաղորդում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը: Շիարկի հետ հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կուղեւորվեն Փարիզից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ռամբույե դղյակը, որտեղ էլ կմեկնարկեն բանակցությունները: Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Դենի Սիմոնը հրաժարվեց ճշտել, թե «մտադիր են արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել մի համապարփակ փաստաթուղթ թե ուղղակի ճանապարհ կբացեն հետագա բանակցությունների համար»: Միեւնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ աշխատակիցը, որը ցանկացել է անհայտ մնալ, հայտարարել է DPA գերմանական գործակալությանը, որ Ռամբույեում կքննարկվի երկու հարց` առաջինը վերաբերում է հայկական զորքերի դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներից: Ըստ գործակալության աղբյուրի, Հայաստանը պատրաստ է զորքերը դուրս բերել այդ տարածքներից: Երկրորդ հարցը, ըստ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանը: «Հայաստանը հանդես է գալիս հանրաքվեի օգտին, սակայն այդ գաղափարին դեմ է Ադրբեջանը»,-նշել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |