Բրազիլական Սալվադորում ցուցարարները քարեր են նետել ՖԻՖԱ պատվիրակության անդամների միկրոավտոբուսների վրա

Բրազիլական Սալվադորում ցուցարարները քարեր են նետել ՖԻՖԱ պատվիրակության անդամների միկրոավտոբուսների վրա

PanARMENIAN.Net - Բրազիլական Սալվադորում ցուցարարները քարկոծել են ՖԻՖԱ պատվիրակության անդամների միկրոավտոբուսները, որոնք Բրազիլիայում են գտնվում Կոնֆեդերացիաների գավաթի անցկացման կապակցությամբ, հայտնում է AFP-ն: Միջադեպը տեղի է ունեցել խմբային մրցաշարի Նիգերիա-Ուրուգվայ խաղից առաջ:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել: Հիմնական իրադարձությունները ծավալվել են մարզադաշտից երկու կիլոմետր հեռավորության վրա, որտեղ մոտ 20 հազար ցուցարար է հավաքվել: Անկարգությունների մասնակիցները փորձել են ներխուժել հյուրանոց, որտեղ բնակվում են ՖԻՖԱ աշխատակիցները, սակայն դա նրանց անել չի հաջողվել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---