Ջրի սակագինը Հայաստանում կնվազի 3,8 դրամով՝ կազմելով 170, 526 դրամ 1 խմ համար

Ջրի սակագինը Հայաստանում կնվազի 3,8 դրամով՝  կազմելով 170, 526 դրամ 1 խմ համար

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԺԿՀ) հունիսի 21-ին նիստում քննարկել է «Երևան Ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների փոփոխության հարցը: Ըստ հանձնաժողովի որոշման, խմելոը ջրի սակագինը Հայաստանում կնվազի 3,8 դրամով՝ կազմելով 170, 526 դրամ 1 խմ համար (ներառյալ ԱԱՀ-ն):

«Երևան Ջուր» ընկերության հայտում առաջարկվում էր սակագինը նվազեցնել 8 դրամով` 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար:

Սակագինը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հուլիսի 21-ից և կգործի 2013-2014թթ.

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---