Կազանում կայանալիք ամառային Ունիվերսիադային կմասնակցեն 4 հայ բռնցքամարտիկներ![]() 21 հունիսի 2013 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Կազանում կայանալիք ամառային Ունիվերսիադային, որը տեղի կունենա հուլիսի 6-17-ը, հավանաբար, կմասնակցեն 4 հայ բռնցքամարտիկներ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ մրցաշարում նա կհայտագրի Կորյուն Սողոմոնյանին (49 կգ), Հենրիկ Մոքոյանին (56 կգ), Սամվել Բաղդասարյանին (60 կգ) և Արթուր Քիրաջյանին (64 կգ): Հայաստանի հավաքականը ամենօրյա Մարզումներ է անցկացնում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Իսկ խաղերի մեկնարկից առաջ հայ բռնցքամարտիկները հավաք կանցկացնեն քոլեջում: «Մենք դեռ 15 օր ունենք, կաշխատենք լավ մարզավիճակի հասնել ու պայքարել բարձր տեղերի համար»,-ասել է Աղամալյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |