ՀՀԿ պատգամավոր. Ժամանակը ցույց կտա` ՎՊ հաշվետվության քննարկումները շոու էին, թե` ոչ![]() 21 հունիսի 2013 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական մեծամասնությունը ձեռնամուխ է եղել առկա արատների վերացմանը, վստահեցնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012 թ.-ի հաշվետվության քննարկումներին, պատգամավորն ասաց, որ դրանք լավագույնն էին երբևէ եղած քննարկումներից՝ «անկախ նրանից, որ ՎՊ նախագահը քաղաքական գնահատականներ հնչեցրեց»: «Հաշվետվության քննարկումները հասարակության մոտ սպասելիքներ ձևավորեցին, թե ինչ կլինի հետագայում, ոչ միայն ովքեր կպատժվեն, այլև ինչ քաղաքական լուծումներ են սպասվում»,- ասաց պատգամավորը և նշեց, որ խնդիրը միայն մարդկանց պատժելը չէ: Նա ընդգծեց, որ պետք է այնպես անել, որ մարդկանց մոտ նվազի խախտում անելու ձգտումը։ «Ժամանակը ցույց կտա` ՎՊ հաշվետվության քննարկումները շոու էին, թե` ոչ, եթե ժամանակի ընթացքում որևէ բան չփոխվեց, ուրեմն ընդդիմադիրները ճիշտ կլինեն, որ դա իսկապես շոու է»,- ասաց Խոսրով Հարությունյանը և ավելացրեց,- «Մեր չինովնիկները չեն գիտակցում, որ իրենք աշխատավարձ են ստանում հարկատուի փողերով, որոնց պիտի ծառայեն։ Այս գիտակցությունը շատ բան կփոխի»: Պատգամավորը հայտարարեց, որ նախագահը հետամուտ է լինելու, որ հաշվետվությունում վեր հանված խնդիրները լուծում ստանան: Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում և այս շաբաթվա սկզբին հրավիրված արտահերթ նիստում խորհրդարանը քննարկեց ՎՊ 2012թ.-ի հաշվետվությունը, որով բազմաթիվ կոպիտ խախտումներ և չարաշահումներ են բացահայտվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |