Սերգեյ Պալկին. Հենրիխ Մխիթարյանը պետք է միանա «Շախտյորին» հունիսի 23-ին

Սերգեյ Պալկին. Հենրիխ Մխիթարյանը պետք է միանա «Շախտյորին» հունիսի 23-ին

PanARMENIAN.Net - «Շախտյոր» ՖԱ գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը նշել է, որ ակումբում հուսով են, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրերս կվերադառնա թիմի տնօրինության տակ և կսկսի նախապատրաստվել նոր խաղաշրջանին «հանքափորների» կազմում:

«Հենրիխը պետք է թիմին միանա հունիսի 23-ին»,-գրել է Պալկինը Facebook-ի իր էջում:

ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի «Լիվերպուլ» տեղափոխվելու թեման: Պալկինն ավելի վաղ հերքել էր բրիտանական ակումբի հետ բանակցությունների մասին տեղեկությունները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---