Ռումինիան մտադիր է կազմակերպել սառեցված հակամարտություններին նվիրված համաժողով

PanARMENIAN.Net - Սեւծովյան տարածաշրջանի սառեցված հակամարտությունները «սպառնալիքի աղբյուր եւ ասիմետրիկ ռիսկ» են ստեղծում: Այդ մասին հայտարարել է Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Ռազվան Ունգուրյանուն Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վոլտեր Շտեյնմեյերի հետ հանդիպման ժամանակ: Ունգուրյանուն հայտարարել է, որ 2006 թվականի ամռանը Ռումինիան մտադիր է կազմակերպել վեհաժողով, որի ընթացքում կքննարկվի Սեւծովյան տարածաշրջանի սառեցված հակամարտությունների, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, աճող սպառնալիքը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---