Վրաստանը մտադիր է Բակուրիանին առաջադրել որպես ձմեռային ՕԽ անցկացման թեկնածու![]() 21 հունիսի 2013 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը մտադիր է Բակուրիանին առաջադրել որպես ձմեռային ՕԽ անցկացման թեկնածու, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱՕԿ գլխավոր քարտուղար Էմզար Զենաիշվիլին Մոսկվա-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ, որի թեման էր «Օլիմպիադա՝ միասին դեպի սպորտային հաղթանակներ»: Երկրի ԱՕԿ ղեկավարը չի ճշտել, թե որ տարվա Օլիմպիադային է մտադիր հավակնել Բակուրիանին: «Այնտեղ գործում է աշխարհի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկը: Մենք մտադիր ենք նաև գործարկել Բորժոմի ողջ շրջանը: Այդ առումով մենք օրինակ ենք վերցնում Սոչիից, քանի որ Օլիմպիական խաղերը կանցեն ոչ թե բուն քաղաքում, այլ հարակից վայրերում՝ Ադլերում և Կրասնայա պոլյանայում»,-ասել է Զենաիշվիլին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |