Ա.Հարությունյանն ու ՌԴ դեսպանը բնապահպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկվել![]() 21 հունիսի 2013 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Նախարարը շնորհավորելով Ի. Վոլինկինին ՀՀ-ում ՌԴ դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս է հայտնել որ Հայաստանում իր առաքելությունն իրականացնելիս դեսպանը հնարավորինս կնպաստի բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ավանդույթների ձևավորմանը և զարգացմանը: Դեսպան Իվան Վոլինկինի խնդրանքով Արամ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքը, աշխատանքների կազմակերպման սկզբունքները, ոլորտում իրականացվող և հեռանկարային ծրագրերը: Կողմերը կարևորել են միջազգային կառույցներում, մասնավորապես «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» շրջանակներում բնապահպանական հարցերի շուրջ երկու երկրների համագործակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը նպաստելու է բնապահպանական խնդիրների լուծման գործում արդյունավետ փոխգործակցությանը: Դեսպան Իվան Վոլինկինը գոհունակությամբ է ընդունել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկը համատեղ այց կազմակերպելու բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի առաջարկը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |