Որևէ նախաձեռնություն կամ միտք անարձագանք չի մնում. ՀՀԿ-ն` ԱԺ գարնանային նստաշրջանում21 հունիսի 2013 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ գարնանային նստաշրջանն, ըստ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի, ակտիվ էր: «Վերջին տարիներին երկրում ընտրական գործընթացներ էին, և ասել, որ ԱԺ աշխատանքները որևէ բանով առանձնացան, այդքան էլ ճիշտ չի լինի: Միշտ էլ ընտրական պրոցեսների ժամանակ քաղաքական որոշակի ակտիվություն կա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը` ամփոփելով նստաշրջանի աշխատանքները: «Հանրապետական» խմբակցությունը` գարնանային նստաշրջանում Հովհաննես Սահակյանը նկատեց, որ ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն է, և կառավարության կողմից, և ՀՀԿ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու ակտիվություն կա: Նա առանձնացրեց նվազագույն աշխատավարձի չափի մասին օրինագիծը, ինչպես նաև երկրապահի կարգավիճակ տալու մասին նախագիծը, որոնք ընդունեցին այս նստաշրջանում: «Մենք, կառավարության հետ համագործակցելով, բազմաթիվ կարևոր նախագծեր ընդունեցինք և դարձան օրենք»,- ասաց նա: Քաղաքական բանավեճեր ու քննարկումներ Այսօրվա Ազգային ժողովը, քաղաքական թիվ մեկ հարթակը բազմակարծության ամբիոն է, ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղարը: «Որևէ նախաձեռնություն կամ միտք առանց պատասխանի և արձագանքի չի մնում: Մի մթնոլորտ է ձևավորվել, երբ մեր ընդդիմադիր պատգամավորներն անկաշկանդ ներկայցնում են իրենց տեսակետները` որքան էլ դրանք չեն համընկնում մեծամասնության տեսակետին կամ իրականության հետ: Ընդդիմադիրների` նախաձեռնություններ ներկայացնելու, խոսելու, քննադատելու հնարավորությունն այս գումարման Ազգային ժողովում իրականություն է: Այդ ինստիտուտը կայացել է»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |