Ունիվերսիադա. Շախմատի մրցաշարում հանդես կգան Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը![]() 21 հունիսի 2013 - 16:30 AMT PanARMENIAN.Net - 16 օրից Կազանում մեկնարկելու են Համաշխարհային ուսանողական խաղերը: Այնտեղ ելույթ են ունենալու մոտավորապես 40 հայ մարզիկներ, որոնք մրցելու են 10 մարզաձևերում` շախմատ, լող, հունահռոմեական, ազատ ոճերի և գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, բռնցքամարտ, աթլետիկա և ծանրամարտ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանն ասել է, որ շախմատի մրցաշարում հանդես են գալու Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն և երիտասարդների աշխարհի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը և պատանիների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը: Հիմա երկու գրոսմայստերներն էլ ելույթ են ունենում Կարեն Ասրյանի հուշամրցաշարում, որն ընթանում է Ջերմուկում: Հովհաննիսյանը բոլոր 5 տուրերում հաղթանակներ է տոնել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Անդրիասյանն ունի 4 միավոր և կիսում է 1-2-րդ տեղերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |