Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ21 հունիսի 2013 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Հայաստանի ամենախոշոր մթերող ընկերության՝ «Սպայկայի» նոր արտադրամաս և ծանոթացավ 1000 տոննա տարողությամբ նոր սառնարանային տնտեսությանը: Դրա հզորությունն ընկերության պատասխանատուների հավաստմամբ, կեռապատկվի՝ հասնելով 3000 տոննայի: «Սպայկայի» տնօրինությունը Սերգո Կարապետյանին ներկայացրեց նոր մասնաշենքի հնարավորությունները, ցուցադրեց մթերված ծիրանի վերջին խմբաքանակը՝ նշելով, որ ծիրանի մթերման այսօրվա գինը 400-500 դրամ է, ընդ որում, վճարումը կատարվում է տեղում կանխիկ: Սերգո Կարապետյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ, որից 3750 տոննան իրացրել է «Սպայկան», իսկ 4500 տոննա արտահանված ծիրանի խմբաքանակում այս ընկերությունն ավելի քան 850 տոննայի ներդրում ունի: Գյուղնախարարի խոսքով՝ շուտով կսկսվի նաև ծիրանի վերամշակման փուլը, և ամբողջ բերքը կմթերվի ժամանակին և շահավետ պայմաններով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |