Է. Նալբանդյանը և ԵԱՀԿ նախագահը քննարկել են վերջինիս տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները![]() 21 հունիսի 2013 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Օդեսայում ընթացող ՍԾՏՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը նախատեսում էր նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՄ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ։ ԵԱՀԿ-ում ուկրաինական նախագահության համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության գործող նախագահի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետներին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Նատալիա Գերմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է նրան նշանակման կապացությամբ՝ հույս հայտնելով, որ Մոլդովայում նոր կառավարության ձևավորումից հետո գործուն քայլեր կձեռնարկվեն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, հայ-մոլդովական համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպե նաև հայ-մոլդովական ձևաչափում կայանալիք հանդիպումների առաջիկա ժամանակացույցը: Նախարարներն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, խորհրդարանական ձևաչափով համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |