Առաջիկա 3 օրում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով![]() 22 հունիսի 2013 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում կհաստատվի արևային, առանց տեղումների եղանակը: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: Բացառություն կկազմեն արևելյան շրջանները. այստեղ կզգացվի մնացորդային երևույթների ազդեցությունը. կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, Լոռիում և Տավուշում էական տեղումներ չեն սպասվում, իսկ Սյունիքում և Արցախում առատ տեղումները կդադարեն, սակայն ողջ օրվա ընթացքում դեռ հնարավոր կլինեն թույլ անձրևները, քամի պոռթկումներով մինչև 18-20մ/վրկ արագությամբ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Հունիսի 23-ին և 24-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը` 2-3 օրվա ընթացքում մոտ 10 աստիճանով, խիստ բացասական է ազդում քրոնիկ սրտանոթային հիվանդություններ ունեցողների վրա: Ըստ այդմ, խորհուրդ է տրվում խստորեն պահպանել օրակարգն ու սննդակարգը, ֆիզիկական ծանր աշխատանքն այս օրերին հակացուցված է: Բացի այդ, 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից: Երևանում առաջիկա օրերին կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 7-10մ/վրկ արագությամբ:Ցերեկը սպասվում է +26+28, երեկոյան +20+22 աստիճան տաքություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |