Ուսումնասիրություն. Երևանում բարձր է փոշու ծանրաբեռնավածությունը, օդում բազմաթիվ ծանր մետաղներ կան

Ուսումնասիրություն. Երևանում բարձր է փոշու ծանրաբեռնավածությունը, օդում բազմաթիվ ծանր մետաղներ կան

PanARMENIAN.Net - Երևանում բարձր է փոշու ծանրաբեռնավածությունը: Տարվա բոլոր եղանակներին փոշու բաղադրության մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, առաջին կարգի վտանգավորության տարրեր` սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում: Ծանր մետաղներով առավել աղտոտված են «Մաքուր երկաթ» և «Մոլիբդեն պրոդաքշըն» ձեռնարկությունների հարակից տարածքները, որտեղ փոշու մեջ բազմաթիվ ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը:

Այս մասին նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած «Շնչե՞լ, թե՞ չշնչել» վերտառությամբ ուսումնասիրության մեջ, որը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած Երևանի մթնոլորտում երկրաքիմիական արտանետումների առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Բացի այդ՝ «էկոլուրը»-ը տեղեկացնում է, որ ամենաաղտոտվածը Երևանի կենտրոնն է: Փոշու մեծ ծանրաբեռնվածություն է գրանցվել նաև մայրաքաղաքի հյուսիսում և հյուսիս-արևելքում:

Երևանի տարածքում առկա 39 պաշտոնապես գրանցված և շահագործվող մանրախճի և ավազի հանքավայրերը աղտոտման ամենաուժեղ աղբյուրներն են: Բացասական դեր է խաղում նաև քաղաքային տրանսպորտը: Երևանի կիսաանապատային գոտում գտնվելու և կանաչ տարածքների կրճատման պատճառով աղտոտման երկրորդական աղբյուր են դառնում բուսազուրկ հողերը: Աղտոտման մեկ այլ աղբյուր էլ շինհրապարակներն են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---