Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը![]() 22 հունիսի 2013 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հունիսի 23-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի, Ռուսաստանի Ռաշնության գործադիր իշխանության մարմինների և կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախատեսված է Նիկոլայ Պատրուշևի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր: Արթուր Բաղդասարյանը և Նիկոլայ Պատրուշևը կայցելեն Գյումրու 102-րդ ռուսական ռազմական բազա, հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիր, Բյուրականի աստղադիտարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցի արդյունքների վերաբերյալ կստորագրվի արձանագրություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |