Մոսկվայի իշխանությունները չեն արտոնել Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման դեմ ակցիան

Մոսկվայի իշխանությունները չեն արտոնել Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման դեմ ակցիան

PanARMENIAN.Net - Մոսկվայի իշխանությունները հրաժարվել են արտոնել Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման դեմ Մոսկվայում կայանալիք բողոքի ակցիան, քանի որ դա համարել են միջամտություն այլ պետության ներքին գործերին :

Մերժման մասին տեղեկացրել ակցիայի կազմակերպիչներից Անաստասիա Կրիվաշանովան իր ֆեյսբուքյան էջում: Փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանի սահմանադրության համաձայն՝ հանրային միջոցառումներ կարելի է անցկացնել ռուսների հետաքրքրող հարցեր քննարկելու համար, որոնք կապված են բացառապես սեփական երկրի հետ:

Նշենք, որ Կրիվաշանովան ծրագրել էր պիկետն անցկացնել այսօր՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն: Արտոնման թույլտվություն ստանալու դիմումի մեջ նա նշել էր, որ ակցիայի մասնակիցների թիվը 50-ից չի անցնելու: Կրիվաշանովան տեղեկացրել է, որ չնայած մերժմանը, ինքը պատրաստվում է այդ ժամին գնալ Թուրքիայի դեսպանատան մոտ և հայտնել իր բողոքը, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---