«Բարև Երևան» -ը Սունդուկյան 90 հասցեի կանաչապատ տարածքի խնդրով դիմել է քաղաքապետին![]() 24 հունիսի 2013 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Սունդուկյան 90 և 29, Փափազյան 13, Ավետիսյան 67 շենքերի մի խումբ բնակիչների ահազանգ-դիմումի հիման վրա Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դիմել է Տարոն Մարգարյանին՝ Սունդուկյան 90 շենքի ետնամասի միջբակային կանաչ տարածքի հնարավոր բարեկարգման նախագիծը և դրան առնչվող այլ փաստաթղթեր ստանալու պահանջով: Նշված հասցեի բնակիչները Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալից ծանուցումներ են ստացել, որոնցով պահանջվում է տասնօրյա ժամկետում ապամոնտաժել սաղարթախիտ պուրակի՝ շենքի բնակիչների ուժերով կառուցված ցանկապատը, այլապես այն կապամոնտաժվի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ծառայության կողմից՝ ծախսերը դատական կարգով դնելով բնակիչների վրա: Բնակիչների մոտ տարակուսանք և մտահոգություններ է հարուցել այն, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նշված հասցեում խաղահրապարակ բացելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել այնտեղ, և հընթացս այցելելով շենքի մյուս կողմում գտնվող կանաչ տարածքը՝ գոհունակություն է հայտնել այն խնամելու և կանաչապատելու համար: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արթուր Գասպարյանը, Ստյոպա Սաֆարյանը և Դավիթ Սանասարյանը օրեր առաջ այցելել են հիշյալ հասցե, հանդիպել նշյալ շենքերի բնակիչների հետ և խոստացել հետամուտ լինել խնդրի լուծմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |