Իրաքում կվերականգնվի հայկական եկեղեցին, որը վնասվել էր ահաբեկչական պայթյունից

PanARMENIAN.Net - Իրաքի կառավարությունը որոշել է վերականգնել Մոսուլի հայկական եկեղեցին, որը 2004թ. վնասվել էր ահաբեկչական պայթյունից: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Ջալալ Ալ-Տալաբանիի եւ վարչապետ Իբրահիմ Ջաֆարիի հետ եւ դիմել համապատասխան խնդրանքով: Հունվարի 16-ին Իրաքի վարչապետի գրասենյակը դիմել է ֆինանսների եւ վերակառուցման նախարարություններին` եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ գումարը հատկացնելու գրությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---