Վանաձոր և Սպիտակ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Վանաձոր և Սպիտակ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո¬տում կազմել է 4 բալ:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 և արևելյան երկայնության 44.210: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---