Հենրիխ Մխիթարյանին սատարելու համար նախատեսված ակցիան տեղի չունեցավ

Հենրիխ Մխիթարյանին սատարելու համար նախատեսված ակցիան տեղի չունեցավ

PanARMENIAN.Net - Մի խումբ քաղաքացիներ հունիսի 22-ին հայտարարություն էին տարածել և խնդրել էին ֆուտբոլասերներին այսօր հավաքվել Հյաաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց՝ պաշտպանելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Նման նախաձեռնության պատճառ էր դարձել Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված իրավիճակը, երբ բանակցությունները անգլիական «Լիվերպուլի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ դադարեցվել էին ֆուտբոլիստի հանդեպ այլ իրավունքների պատճառով:

Նշված ժամին ՀՖՖ դիմաց հավաքվել էին մի քանի քաղաքացիներ և լրագրողներ, արդյունքում բողոքի ակցիան չկայացավ: Նշենք, որ նախօրեին ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջի միջոցով երկրպագուներին կոչ էր արել չմեղադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---