2010-2013 թվականների ընթացքում Երևանում շուրջ 568 ապօրինի կառույց ու շինություն է քանդվել![]() 25 հունիսի 2013 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտներում խախտումներն այս տարի 2010 թվականի նկատմամբ նվազել են մոտ 3, իսկ 2011 թվականի նկատմամբ՝ 1,9 անգամ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ աղբյուրի` 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմվել է 70 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման միտում ունի (նախորդ տարի դրանց թիվը կազմել է 81): Ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի` նվազման վրա էական ազդեցություն են թողել նաև իրականացվող վարչարարության գործընթացները՝ հայտնաբերված իրավախախտումների հետագա ընթացքի նկատմամբ համապատասխան հսկողություն իրականացնելու առումով, որի արդյունքում առաջին անգամ տուգանք նշանակելուց հետո շարունակվող ապօրինությունների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման կրկնակի արձանագրություններ և նշանակվել 2,5 մլն դրամի չափով տուգանքներ։ Վարչության պետի խոսքով՝ համապատասխան վարչարարություն իրականացնելու նպատակով պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում նաև նախորդ տարիներին հայտնաբերված իրավախախտման դեպքերի գտնվելու վայրեր՝ տեղում փաստացի իրավիճակին ծանոթանալու համար: 2010-2013 թվականների ընթացքում շուրջ 568 ապօրինի կառույց ու շինություն է քանդվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |