«Շախտյորի» տնօրեն. «Լիվերպուլը» մեզ չի դիմել, իսկ Մխիթարյանը կարող է տուգանվել![]() 25 հունիսի 2013 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տուգանվել: Նման հայտարարություն է արել «Շախտյորի» տնօրեն Սերգեյ Պալկինը: Նա հայտնել է, որ Մխիթարյանը չի ներկայացել վերջին հավաքին և տեղյակ չի պահել պատճառների մասին: «Եթե Մխիթարյանը չհայտնվի հավաքներին, մենք ստիպված կլինենք տուգանել նրան»,-ասել է Պալկինը և հավելել, որ «Լիվերպուլի» հետ ոչ պայմանագիր չկա, ավելին, «Լիվերպուլը» չի դիմել Շախտյորին՝ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով, «Շախտյորի» տնօրենի խոսքերն է փոխանցում vesti.ua-ն: Հիշեցնենք, որ օրեր շարունակ խոսվում էր Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին, սակայն ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը գրեց, որ բանակցությունները անգլիական «Լիվերպուլի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ դադարեցվել են ֆուտբոլիստի հանդեպ իրավունքների պատճառով: Հայտարարությամբ հանդես եկավ նաև ֆուտբոլիստը և ասաց, որ իր տրանսֆերային գործերով զբաղվում է պաշտոնական գործակալը: «Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, չեմ հետաքրքրվում իմ գործակալի և իմ ակումբի գործերով: Ես պաշտոնական պայմանագիր ունեմ իմ ակումբի հետ և կատարում եմ իմ պարտականությունները: Եթե կայանա որևէ գործարքի մասին համաձայնություն ակումբների միջև, ես այդ ժամանակ միայն կտեղեկանամ գործարքի մանրամասներին և կտամ իմ համաձայնությունը կամ` չեմ տա, եթե այն ինձ չբավարարի: Այժմ ես արձակուրդում եմ, շարունակում եմ հանգստանալ և գտնվում եմ Փարիզում»,-գրել էր Մխիթարյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |