Բաղդադում պայթյունների զոհ է դարձել 27 մարդ

Բաղդադում պայթյունների զոհ է դարձել 27 մարդ

PanARMENIAN.Net - Բաղդադում պայթյունների զոհ է դարձել 27 մարդ: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, շիաներով բնակեցված շրջաններում առնվազն յոթ պայթյուն է որոտացել: Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Պայթուցիկ սարքերից մեկը տեղադրված է եղել ավտոմեքենայում, որը կայանած էր Բաղդադի հյուսիսային մասում: Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---