Պոլիտեխնիկում ապօրինաբար օտարել են պետական գույքը. Քրեական գործ է հարուցվել25 հունիսի 2013 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ») պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք վատնել են ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-Ն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի` 18.286.607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը` 2012թ. մարտի 28-ին «Երևանի» Ադամանդ ապրանքա-հումքային բորսա» ՓԲ ընկերության միջոցով 2.251.605 ՀՀ դրամով ապօրինի օտարել` վաճառել են այլ անձի: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ nախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |