Հույն սոցիալիստներն ամրապնդել են իրենց դիրքերը երկրի նորացված կառավարությունում![]() 25 հունիսի 2013 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Հույն սոցիալիստները ամրապնդել են իրենց դիրքերը երկրի նորացված կառավարությունում: Նրանց ղեկավար Եվգենիոս Վենիզելոսը դարձել է փոխվարչապետ և միաժամանակ ԱԳ նախարար: Իշխող կոալիցիայի կազմում մնացած կուսակցությունների առաջնորդները նախօրեին պայմանավորվել են պորտֆելների նոր բաշխման մասին: Ակնկալվում է, որ այսօր նախարարները երդում կտան: Իր պաշտոնը պահպանել է ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարիսը՝ այսօրվա Հունաստանի առանցքային դեմքերից մեկը, քանի որ հենց նա է պատասխանատու միջազգային վարկատուների «եռյակի» հետ բանակցությունների համար: Այժմ իշխող կոալիցիայի մեծամասնությունը խորհրդարանում նվազագույն է, հայտնում է euronews-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |