Բիձինա Իվանիշվիլի. Չեմ ցանկանա, որ Սահակաշվիլիին ձերբակալեն, բայց ամեն ինչ հնարավոր է25 հունիսի 2013 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Սահակաշվիլին պատասխանատու դեմք էր, նա ինքնուրույն էր որոշումներ կայացնում: Չեմ ցանկանա, որ Սահակաշվիլիին ձերբակալեն, բայց ամեն ինչ հնարավոր է: Գոյություն ունեն դատախազություն, դատարան և օրենք, որոն գործում են հավասարապես բոլորի համար: Ես մտադիր չեմ բանակցել նրա հետ»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: Միևնույն ժամանակ, ըստ Իվանիշվիլիի, Սահակաշվիլին տաղանդավոր է, նա խաբեց ամբողջ աշխարհին, առաջին հերթին՝ Վրաստանի քաղաքացիներին: «Իրականում նա չէր հարգում Վրաստանի օրենքները: Նա ներկայացավ որպես ժողովրդավար: Բոլորը սատարեցին նրան, սակայն հետո զգացին, որ նա բռնատիրական ռեժիմ է կառուցում: Նա փլուզեց ընդդիմությունը, ողջ մասնավոր ձեռներեցությունը ամբողջապես ենթարկված էր կառավարություանը: Գլխավոր դատախազը դարձավ «գանձապետ» և նրանք հաշվում էին այն գումարները, որ հավաքում էին քաղաքացիներից ու գործարարներից: Նա վերահսկում էր ԶԼՄ-ները, միայն մի փոքր մասն էր ազատ, և դա ցուցադրում էին Արևմուտքին»,-հայտարարել է մասնավորապես Վրաստանի վարչապետը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |