Առաջին անգամ հրապարակվելու են Իրանի Սբ Թադեի հայկական վանքի արխիվային փաստաթղթերը![]() 25 հունիսի 2013 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ հրապարակվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Իրանի Սբ Թադեի հայկական վանքի արխիվային փաստաթղթերը Իրանի Արթազ շրջանում, Մակու քաղաքի մոտ: Ավելի վաղ վանքը նաև եղել է ՀԱԵ Ատրպատականի առաջնորդարանը, հայտնում է Բլագովեստ-ինֆոն: Փաստաթղթերի մեծ մասը Իրանում ՀԱԵ այն ժամանակվա ղեկավար՝ արքեպիսկոպոս Ներսես Մելիք-Թանկյանին (1913-1948) հասցեագրված նամակագրությունն է: Նամակներում հայ պատգամավորները, բնակավայրերի ավագանու անդամները դիմում են արքեպիսկոպոսին խորհրդի և հրահանգների համար: Բացահայտվում են նաև կոնֆլիկտային իրավիճակները այս կամ այն հարցի շուրջ Ատրպատականի թեմի, Իրանի Մակու քաղաքի սարդարի և գեղջուկների միջև: Ամեն տարի հուլիսին հայերը ուխտագնացություն են կազմակերպում դեպի Սբ Թադեի վանք, այս տարի այն նախանշված է հուլիսի 4-6: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |