Այսօր արմատախիլ արված ծառերի տեղում երկհարկանի շինություն է կառուցվում![]() 25 հունիսի 2013 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք այսօր Դավիթաշեն 46/3 հասցեում պտղատու ծառեր են հատվել: Տեղի ունեցածի առնչությամբ թաղապետարանից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին, որ այդ վայրում շինարարություն է կատարվում, դա մասնավոր տարածք է և կառուցապատողը թուլտվություն ունի ու ամեն ինչ օրենքով սահմանված կարգով է անում: Նշված հասցեի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցությանն ու հայտնել են, որ այդ տարածքում կառուցվում է երկհարկանի շինություն, ինչի պատճառով էլ արմատախիլ են արվել ծառերը: Ավագանու «Բարև Երևան» խմբակցությանն քարտուղար Դավիթ Սանասարյանն այս հարցով դիմել է քաղաքապետին: Սանասարյանի նամակում, մասնավորապես ասված է. «Արդյոք շինթույլտվություն տալուց առաջ քննարկում տեղի ունեցե՞լ է շրջակա շենքերի բնակիչների հետ: Պահպանվե՞լ են քաղաքաշինական նորմերը, հատկապես կապված լուսավորության խնդրի հետ: Որքան հիշում եմ, ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ընթացքում Դուք Ձեր ելույթներում նշում էիք, որ թույլ չեք տալու, որ քաղաքում կտրվի նույնիսկ մեկ ծառ: Փաստորեն այն, ինչ տեղի է ունենում վերընշված տարածքում, հակասում է Ձեր նախընտրական խոստմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խախտվում է այլոց իրավուքները, առաջարկում եմ անվավեր ճանաչել շինթույլտվությունը և դադարեցնել ծառահատումները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |