ԵՊՀ-ն հորդորում է ձեռնպահ մնալ բուհի հեղինակությանը հարվածող մեկնաբանություններից![]() 25 հունիսի 2013 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի պետական համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու փաստի առթիվ այսօր քրեական գործ է հարուցվել: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը ի պատասխան բազմաթիվ հարցումների, տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է, որ չարաշահումները հայտնաբերվել են ԵՊՀ ղեկավարության և մասնավորապես ԵՊՀ ռեկտորի, գլխավոր հաշվապահի և այլ անձանց ջանքերով և ԵՊՀ-ի կողմից համապատասխան հաղորդում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: «ԵՊՀ-ն ունի ավելի քան 18.000 ուսանող և ուսման վարձերի գանձումն ինքնին բավականին ծավալուն, բազմափուլ և անընդհատ գործընթաց է. համալսարանի կողմից տրամադրվում են զեղջեր, վճարումները կատարվում են մի քանի փուլերով, կանխիկ և անկանխիկ, ուսանողներին թույլատրվում է վճարել սահմանված ժամկետից ուշ, տարկետման մեջ գտնվող ուսանողների վճարները հետաձգվում են և այլն: Այս գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պահանջում է երկարատև և մանրակրկիտ հետևողական աշխատանք: Չարաշահումները թույլ տված անձինք փոփոխություններ են կատարել համապատսխան համակարգչային ծրագրում: Երևանի պետական համալսարանը մշտապես համագործակցում է ԶԼՄ-ների հետ և այս պահին կոչ ենք անում մեր գործընկերներին մինչև քննության ավարտը ձեռնպահ մնալ ԵՊՀ հեղինակությանը հարվածող մեկնաբանություններից»,-ասված է հաղորդագրության մեջւ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |