Փոխվարչապետն առաջարկել է հրապարակել հողի և գույքահարկի արտոնություններից օգտվող անձանց ցուցակները

Փոխվարչապետն առաջարկել է հրապարակել  հողի և գույքահարկի արտոնություններից օգտվող անձանց ցուցակները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի և ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ քննարկվեցին նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված` մարզերի կրթական հաստատություններում անհրաժեշտ աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ խորհրդակցության օրակարգում էին նաև համայնքների ավագանիների կողմից տրամադրվող հողի հարկի և գույքահարկի արտոնությունների չափորոշիչներին վերաբերող հարցերը: Ա. Գևորգյանը մարզպետներին առաջարկեց հասարակության համար հասանելի դարձնել և հրապարակել հողի հարկի, գույքահարկի արտոնություններից օգտվող անձանց ցուցակները`նշելով նրանց սոցիալական կարգավիճակը և բնակության վայրը:

Միաժամանակ հանձնարարվեց ստուգել վերջին 2-3 տարիներին արտոնություններ ստացած անձանց ցուցակները և մշտապես ուշադրության կենտրոնում պահել արտոնությունների տրամադրման գործընթացը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---