Քրիս Բոհջալյանը ներկայացնում է «Լույսը ավերակներում» իր նոր վեպը26 հունիսի 2013 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-26-ը The New York Times վարկածով բեսթսելերի հեղինակ, գրող Քրիս Բոհջալյանը շրջագայություն է սկսում՝ ներկայացնելու համար իր վերջին «Լույսը ավերակներում» վեպը: Հուլիսի 9-ին շնորհանդես տեղի կունենա Հայ ընդհանուր բարեգործական միության (AGBU) Նյու Յորքի գրասենյակում, իսկ հետո Հովնանյան դպրոցում Նյու Ջերսիում: Ըստ Բոհջալյանի, AGBU-ն և Հովնանյան դպրոցը աջակցել են նրան գիրքը գրելու ընթացքում, ինչպես նաև պատմական Հայաստան ուղևորության ժամանակ: Այս տարվա մայիսին Բոհջալյանը Armenian Weekly-ի խմբագիր Խաչիկ Մուրադյանի հետ եղել է Ստամբուլում նախորդ տարի լույս տեսած «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի շնորհանդեսի ժամանակ, այցելել է նաև Արևմտյան Հայաստան: Վեպը պատմում է պատերազմից ավերված Տոսկանայում սիրո, հուսահատության ու վրեժի մասին: Ըստ Դոննա Սեմանի, Բոհջալյանը համադրում է բարդ կառուցվածքներն ու գերող զգացմունքայնությունը պատմական ընկալման ու վրեժի խորը զգացումի հետ՝ բացառիկ վեպ ստեղծելով պատերազմի ողբերգական հետևանքների մասին, գրում է The Armenian Weekly-ին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |